Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վերջին թարմացում՝ 01.08.2026

Սույն պայմանները կարգավորում են hyoor.am Կայքի միջոցով առաջարկվող թվային ծառայությունների պատվիրումը և մատուցումը, այդ թվում՝ թվային հրավիրատոմսերի դիզայնի, կայքէջերի և այլ թվային նյութերի պատրաստումը, ձևավորումը, հրապարակումը և հասանելիության ապահովումը։

Պատվեր ձևակերպելով և Կայքում ներկայացված պարտադիր նշման վանդակով սույն պայմաններն ընդունելով՝ Հաճախորդը հաստատում է, որ կարդացել, հասկացել և ընդունում է դրանք, խնդրում է ծառայության մատուցումն սկսել պատվերի ընդունումից անմիջապես հետո և տեղեկացված է պայմանագրից հրաժարվելու իրավունքի վերաբերյալ Վերադարձի քաղաքականությունում նշված պայմաններին։ Վերադարձի քաղաքականությունը սույն պայմանների անբաժանելի մասն է։ Գաղտնիության քաղաքականությունը տեղեկացման փաստաթուղթ է և առանձին ընդունում չի պահանջում, բացառությամբ օրենքով առանձին համաձայնություն պահանջող դեպքերի։

1. Հիմնական հասկացությունները և Ծառայություն մատուցողի տվյալները

1.1. «Ծառայություն մատուցող»՝ ստորև նշված անհատ ձեռնարկատերը։

1.2. «Կայք»՝ hyoor.am տիրույթում գործող կայքը։

1.3. «Հաճախորդ»՝ անձը, որը Կայքի կամ այլ համաձայնեցված եղանակով պատվիրում է ծառայություն։

Ծառայություն մատուցող՝
«ՀՐԱՆՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԲԱՐԻԿԻ» անհատ ձեռնարկատեր
ՀՎՀՀ՝
28297902
Հասցե՝
Օհանովի 3, 0084
Հեռախոս՝
(+374) 33 21 12 33
Էլ. փոստ՝
official@hyoor.am
Կայք՝
hyoor.am

2. Ծառայությունները և պատվերի ընդունումը

2.1. Ծառայություն մատուցողը Հաճախորդի պատվերի, տրամադրած տվյալների ու նյութերի և ընտրված ծառայության պայմանների հիման վրա պատրաստում և համաձայնեցված եղանակով հանձնում, հրապարակում կամ հասանելի է դարձնում թվային արդյունքը։

2.2. Ծառայության կոնկրետ ծավալը, գինը, վճարման կարգը, կատարման ժամկետը, ներառված փոփոխությունները և այլ պայմանները նշվում են Կայքում կամ պատվերի ընդունման մասին հաղորդագրությունում։ Տվյալ պատվերի համար գրավոր համաձայնեցված հատուկ պայմանները գերակայում են սույն ընդհանուր պայմաններին միայն այդ պատվերի մասով։

2.3. Կայքում պատվեր ներկայացնելը դեռևս չի նշանակում, որ այն ընդունվել է։ Պատվերը համարվում է ընդունված, իսկ պայմանագիրը՝ կնքված միայն այն ժամանակ, երբ Ծառայություն մատուցողը ստուգում է պատվերը և դրա ընդունման մասին Հաճախորդին ուղարկում է էլեկտրոնային փոստով կամ այլ պահպանվող եղանակով գրավոր հաղորդագրություն։

2.4. Ծառայություն մատուցողը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություն կամ մերժել պատվերը, եթե այն ապօրինի է, խախտում է այլ անձանց իրավունքները, պարունակում է անթույլատրելի բովանդակություն, տեխնիկապես իրագործելի չէ կամ հնարավոր չէ կատարել պահանջվող ժամկետում։ Եթե մինչև պատվերի ընդունումը գումար է վճարվել, մերժման դեպքում այն վերադարձվում է Հաճախորդին։

3. Գինը և վճարումը

3.1. Ծառայության գինը նշվում է Կայքում կամ պատվերի ընդունման մասին հաղորդագրությունում և ներառում է կիրառելի հարկերը, եթե այլ բան հստակ նշված չէ։

3.2. Կախված ծառայության տեսակից՝ կարող է պահանջվել ամբողջական վճարում կամ կանխավճար։ Վճարման չափը, կարգը և ժամկետը նշվում են Կայքում կամ պատվերի ընդունման մասին հաղորդագրությունում։

3.3. Ծառայություն մատուցողը պարտավոր չէ սկսել կամ շարունակել ծառայության մատուցումը մինչև համաձայնեցված վճարումը և աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը ստանալը։ Վճարման ուշացման դեպքում կատարման ժամկետը համապատասխանաբար երկարաձգվում է, իսկ աշխատանքը, հրապարակումը կամ հասանելիությունը կարող են կասեցվել մինչև վճարումը։

4. Հաճախորդի տվյալները և նյութերը

4.1. Հաճախորդը պարտավոր է տրամադրել ճշգրիտ, ամբողջական և օգտագործման համար պիտանի տվյալներ ու նյութեր և ժամանակին հայտնել դրանց փոփոխության կամ հայտնաբերված սխալի մասին։

4.2. Հաճախորդը հաստատում է, որ իրավունք ունի Ծառայություն մատուցողին փոխանցելու և պատվերի կատարման նպատակով օգտագործելու իր տրամադրած տեքստերը, լուսանկարները, տեսանյութերը, երաժշտությունը, տարբերանշանները և այլ նյութերը, ներառյալ դրանցում ներկայացված անձանց տվյալները։

4.3. Ծառայություն մատուցողը կարող է պահանջել ներկայացված նյութերի օգտագործման իրավունքի հաստատում կամ հրաժարվել այն նյութի օգտագործումից, որի իրավաչափության վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած։ Օրենքով թույլատրելի սահմաններում Հաճախորդը պատասխանատու է իր տրամադրած նյութերից բխող երրորդ անձանց հիմնավոր պահանջների համար։

5. Կատարման ժամկետը, փոփոխությունները և հաստատումը

5.1. Ծառայության կատարման ժամկետը նշվում է Կայքում կամ պատվերի ընդունման մասին հաղորդագրությունում և հաշվարկվում է պատվերի ընդունումից, համաձայնեցված վճարումը և բոլոր անհրաժեշտ նյութերը ստանալուց հետո։

5.2. Հաճախորդի կողմից նյութերի, պարզաբանումների, հաստատման կամ վճարման ուշացման դեպքում կատարման ժամկետը համապատասխանաբար երկարաձգվում է։ Եթե ուշացման պատճառով աշխատանքն այլևս հնարավոր չէ ավարտել սկզբնական ժամկետում, կողմերը համաձայնեցնում են նոր ժամկետ, փոփոխված ծավալ կամ պատվերի դադարեցում։

5.3. Հաճախորդը իրեն ներկայացված տարբերակը համաձայնեցված հաղորդակցության եղանակով ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում հայտնում է իր հաստատումը կամ մեկ հաղորդագրությամբ ներկայացնում փոփոխությունների միասնական ցանկը։ Եթե այդ ժամկետում Հաճախորդը չի արձագանքում, ներկայացված տարբերակը համարվում է հաստատված և Ծառայություն մատուցողն իրավունք ունի շարունակել աշխատանքը, վերջնականացնել, հրապարակել կամ հանձնել այն։ Այս կանոնը չի սահմանափակում Ծառայություն մատուցողի սխալների կամ տեխնիկական թերությունների վերաբերյալ Հաճախորդի պահանջները։

5.4. Եթե տվյալ ծառայության պայմաններում այլ բան նշված չէ, ծառայության արժեքի մեջ ներառվում է փոփոխությունների մեկ միասնական փուլ։ Ծառայություն մատուցողի սխալների և տեխնիկական թերությունների ուղղումը չի համարվում վճարովի փոփոխություն։ Լրացուցիչ փոփոխությունները, ընդհանուր ոճի փոփոխությունը, նոր բաժինների կամ գործառույթների ավելացումը և նյութերի մեծածավալ փոխարինումը կարող են կատարվել լրացուցիչ վճարով։

6. Ծառայության ավարտը և հասանելիությունը

6.1. Ծառայությունը համարվում է ամբողջությամբ մատուցված, երբ պատվերով նախատեսված վերջնական արդյունքը պատրաստվել, Հաճախորդի կողմից հաստատվել՝ ներառյալ 5.3 կետով նախատեսված դեպքը և համաձայնեցված եղանակով նրան հանձնվել, հրապարակվել կամ հասանելի է դարձել։

6.2. Եթե կողմերը գրավոր այլ բան չեն համաձայնեցրել, թվային հրավիրատոմսի անհատական հղումը հասանելի է մինչև միջոցառման օրվանից 30 օրացուցային օր հետո։ Այլ ծառայությունների հասանելիության կամ պահպանման ժամկետը նշվում է տվյալ ծառայության պայմաններում կամ պատվերի ընդունման մասին հաղորդագրությունում։

6.3. Հասանելիության ժամկետի ավարտից հետո Ծառայություն մատուցողն իրավունք ունի արդյունքն անհասանելի դարձնել, իսկ դրա հետ կապված նյութերը՝ արխիվացնել, ջնջել կամ ապանձնավորել՝ պահպանելով օրենքով սահմանված պարտադիր ժամկետները։ Ժամկետի երկարաձգումը կարող է տրամադրվել առանձին պայմաններով և լրացուցիչ վճարով։

6.4. Անհատական հղումը գաղտնաբառով պաշտպանված չէ, եթե ընտրված ծառայությամբ այլ բան նախատեսված չէ։ Հաճախորդը պատասխանատու է հղումն իր ընտրած անձանց փոխանցելու և դրա հրապարակային տարածման հնարավոր հետևանքների համար։

7. Մտավոր սեփականությունը և պորտֆոլիոն

7.1. Հաճախորդը պահպանում է իր տրամադրած նյութերի նկատմամբ իրավունքները և Ծառայություն մատուցողին թույլ է տալիս դրանք օգտագործել միայն պատվերը կատարելու համար անհրաժեշտ ծավալով և ժամկետով։

7.2. Կայքի ծրագրային կոդը, ձևանմուշները, անիմացիաները, ընդհանուր դիզայներական համակարգը և վերօգտագործելի տեխնիկական տարրերը պատկանում են Ծառայություն մատուցողին կամ համապատասխան իրավատերերին։ Հաճախորդը չի ստանում ծրագրային կոդը, խմբագրվող սկզբնաղբյուր ֆայլերը կամ ձևանմուշները, եթե տվյալ ծառայության պայմաններում այլ բան հստակ նշված չէ։

7.3. Իրական անուններ, լուսանկարներ կամ այլ նույնականացնող տվյալներ պարունակող վերջնական արդյունքը Ծառայություն մատուցողի պորտֆոլիոյում կամ սոցիալական հարթակներում օգտագործվում է միայն Հաճախորդի առանձին, կամավոր և նախապես չնշված համաձայնությամբ։ Համաձայնություն չտալը չի ազդում ծառայության գնի, ժամկետի կամ որակի վրա։

7.4. Առանց առանձին համաձայնության կարող են վերօգտագործվել Ծառայություն մատուցողի սեփական ձևանմուշները և ապանձնավորված դիզայներական կամ տեխնիկական տարրերը, որոնք որևէ անձի նույնականացնելու հնարավորություն չեն տալիս։

8. Չեղարկումը, հրաժարումը և վճարի վերադարձը

8.1. Պատվերի չեղարկման, պայմանագրից հրաժարվելու և վճարի վերադարձի մանրամասն պայմանները սահմանվում են Կայքում հրապարակված Վերադարձի քաղաքականությամբ, որը սույն պայմանների անբաժանելի մասն է։

8.2. Եթե Հաճախորդը ֆիզիկական անձ է և ծառայությունը պատվիրում է իր առևտրային, գործարար կամ մասնագիտական գործունեությունից դուրս նպատակով, նա օրենքով նախատեսված դեպքերում կարող է պայմանագրի կնքումից 14 օրվա ընթացքում հրաժարվել դրանից։ Հաճախորդը խնդրում և համաձայնում է, որ ծառայության մատուցումն սկսվի պատվերի ընդունումից անմիջապես հետո։ Ծառայության ամբողջական և պատշաճ մատուցումից հետո առանց պատճառաբանության հրաժարվելու իրավունքը դադարում է, եթե Հաճախորդը նախապես տեղեկացված է եղել այդ հետևանքի մասին։

8.3. Եթե Հաճախորդը հրաժարվում է պայմանագրից ծառայության մեկնարկից հետո, բայց մինչև դրա ամբողջական մատուցումը, նա վճարում է մինչև հրաժարման պահը փաստացի ստացած ծառայության համաչափ արժեքը։ Հաճախորդին օրենքով տրված պարտադիր իրավունքները սույն պայմաններով չեն սահմանափակվում։

9. Անձնական տվյալները

9.1. Անձնական տվյալները մշակվում են Կայքում հրապարակված Գաղտնիության քաղաքականության համաձայն՝ պատվերը ձևակերպելու և կատարելու, Հաճախորդի հետ հաղորդակցվելու, վճարումը հաստատելու, Կայքի անվտանգությունն ապահովելու և օրենքով սահմանված պարտավորությունները կատարելու նպատակով։

9.2. Այն գործողությունների համար, որոնք անհրաժեշտ չեն պատվերը կատարելու համար և պահանջում են համաձայնություն, համաձայնությունը հայցվում է առանձին և հստակ ձևով։

10. Պատասխանատվությունը և անհաղթահարելի ուժը

10.1. Կողմերը պատասխանատվություն են կրում իրենց մեղքով պատճառված խախտումների համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

10.2. Ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի սխալ կամ ուշ տրամադրած տվյալների, նրա տրամադրած նյութերի նկատմամբ իրավունքների բացակայության, հղման ոչ պատշաճ տարածման կամ Ծառայություն մատուցողի ողջամիտ վերահսկողությունից դուրս գտնվող երրորդ կողմի համակարգերի խափանումների հետևանքով առաջացած խնդիրների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

10.3. Ծառայություն մատուցողը ձեռնարկում է ողջամիտ միջոցներ Կայքի բնականոն աշխատանքի համար, սակայն չի երաշխավորում բացարձակ և անընդհատ հասանելիություն։ Իր մեղքով առաջացած տեխնիկական թերությունը Ծառայություն մատուցողը վերացնում է անվճար՝ ողջամիտ կամ օրենքով սահմանված ժամկետում։

10.4. Կողմը պատասխանատվություն չի կրում իր ողջամիտ վերահսկողությունից դուրս գտնվող արտակարգ և անկանխատեսելի հանգամանքի հետևանքով առաջացած չկատարման կամ ուշացման համար, եթե հնարավորինս արագ տեղեկացնում է մյուս կողմին և ձեռնարկում է հետևանքները նվազեցնելու ողջամիտ միջոցներ։

11. Բողոքները, վեճերը և փոփոխությունները

11.1. Պատվերի, ծառայության կամ վճարի վերադարձի վերաբերյալ հարցերն ու բողոքները կարող են ուղարկվել official@hyoor.am հասցեին։ Կողմերը նախ փորձում են վեճը լուծել բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում այն լուծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

11.2. Սույն պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Պայմանների որևէ դրույթի անվավերությունը չի հանգեցնում մնացած դրույթների անվավերությանը։

11.3. Պայմանների նոր տարբերակը հրապարակվում է Կայքում՝ նշելով թարմացման ամսաթիվը։ Տվյալ պատվերի նկատմամբ կիրառվում է դրա ընդունման պահին գործող տարբերակը, եթե օրենքով կամ կողմերի գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ։

hyoor.am logo

Կապվեք մեզ հետ

Phone icon

(+374) 33 21 12 33

Email icon

official@hyoor.am

Address icon

Օհանովի 3, 0084

Հետևեք մեզ

facebookfacebook-hoverinstagraminstagram-hovertiktoktiktok-hoverpinterestpinterest-hover

Վճարման եղանակներ

applepaygooglepaymastercardvisaarca
myameriapayidramtelcell

Ուշադրություն. բոլոր վճարումները կատարվում են բացառապես անկանխիկ տարբերակով:

Հրավիրատոմսեր

Հարսանիք

Ծնունդ

Մկրտություն

Նշանադրություն

Կորպորատիվ

Կազմակերպություն

Մեր մասինՎեբ ՀրավիրատոմսերԹղթյա ՀրավիրատոմսերԲլոգ

Վճարման եղանակներ

applepaygooglepaymastercardvisaarca
myameriapayidramtelcell

Ուշադրություն. բոլոր վճարումները կատարվում են բացառապես անկանխիկ տարբերակով:

© 2026 hyoor.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Ընդհանուր դրույթներ և պայմաններ|Գաղտնիության քաղաքականություն|Վերադարձի քաղաքականություն